31 / Մարտ / 2022 : 13-02

Փաշինյանն ակնկալում է Բրյուսելում Ալիևի հետ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված հարցերը

Հայաստանը կոնկրետ եւ տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման եւ սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան բացառելու առումով:
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության մարտի 31-ի նիստում՝ ընդգծելով, որ Հայաստանին մերժողականության կամ պայմանավորվածությունները չկատարելու մեջ մեղադրելու որեւէ հիմք կամ հիմնավորում չկա:

«Կրկին անգամ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպումը: Եվ հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել եւ համաձայնեցնել Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,-հայտարարեց ՀՀ վարչապետը:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9720անգամ
Վերջին լուրեր