31 / Մարտ / 2022 : 13-39

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, մերձափնյա հատվածներում հնարավոր են ջրածածկումներ և հեղեղումներ


ՀՀ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ բնակչությանը հարկավոր է զգուշանալ:

Պայմանավորված հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ՝ 8-9 աստիճանով, ապրիլի 2-ին, 3-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում կանխատեսվում է ջրի անբարենպաստ ելքեր, որոնց մերձափնյա հատվածներում հնարավոր են ջրածածկումներ և հեղեղումներ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11171անգամ
Վերջին լուրեր