01 / Ապրիլ / 2022 : 16-10
Երևանում օրը ցերեկով ԵՊՀ-ի «դալանում» 3 ճիվաղներ փորձել են կողոպտել երիտասարդ աղջկան (տեսանյութ)
Միավորված ազգերի կազմակեպությունը վերջերս զեկույց է հրապարակել, նշելով աշխարհում ամենաանվտանգ երկրների ցանկը։ Հայաստանը ներառված էր ամենաանվտանգ երկրների ցանկում։ Մինչդեռ այսօր, ապրիլի 1-ին, մայրաքաղաքի սրտում, Երևանի պետական համալսարանի տարածքում արտակարգ դեպք է տեղի ունեցել։
Ժամը 08։25-ի սահմաններում դեռևս ինքնությունները չպարզված 3 անձ ԵՊՀ-ի տարածքում, ժողովրդին հայտնի՝ «համալսարանի դալանի» մեջ փորձել են կողոպտել նույն բուհի ուսանողուհի Պ․Հ․-ին։
Թե ինչու էին 3 ճիվաղները նման քայլի դիմել, պարզ կլինի երբ նրանք հայտնաբերվեն։
Բարեբախտաբար՝ այդ պահին նշված վայրով անցնելիս է եղել կողոպտվողին անծանոթ մոտոցիկլիստը, ով կարողացել է մի քանի քոթակ տալ կողոպտիչներին, ովքեր էլ Սասնա էպոսի «բոզ նապաստակի» նման, «մակարովի գյուլա» կերած անուղղելի զավակների պես ճողոպրել են։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում՝ այդ ամենը նկարահանած քաղաքացին, ով խնդրել է որպեսզի իր ինքնությունը գաղտնի մնա, ասում էր․
«Էս ու՞ր ենք հասել․ Երևանի կենտրոնում ստահակները նման ոտնձգություններ կատարեն։ Էդ 3-ը, երևի, փոքր ժամանակ ուղեղի հետ խնդիրներ են ունեցել։ Այ եթե դրանց ծնողները ժամանակին ծնողական մի քանի ճլոթի տային, էսօր էս դեպքը չէր լինի։ Բայց լավ էր, չգիտես որտեղից՝ այդ պահին մի մոտոցիկլավար էր անցնում, ու աղջկա օգնության կանչերին նա արձագանքեց։ Ըտենց բան մենակ կինոյում կարայիր տեսնեիր։
Ափսոս՝ էդ աղջկան օգնության ձեռք մեկնած մոտոցիկլավարի դեմքը չտեսանք։ Մեր հայկական սիրված հայտնի ֆիլմի՝ «Հարսնացուն հյուսիսից», դրվագն էր լրիվ, որ սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանը Մուրադին ասում էր՝ «չճանաչեցի, գլխին բան կար»։ Հիմա ուզում ենք հավատանք, որ ոստիկանությունը կհայտնաբերի այդ 3 ճիվաղներին, ովքեր օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն»։
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
214893անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։