Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Ապրիլ / 2022 : 14-19

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ցանկանում են, որ իրենց որդիները մասնակցեն զորակոչին․ Քոչարյան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ցանկանում են, որ իրենց որդիները մասնակցեն զորակոչին. վստահեցնում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Քննիչ հանձնաժողովում զոհվածների հարազատների հետ մեր վերջին շփումների ժամանակ շատերը, որ զավակներ էին կորցրել, ցանկություն ունեն, որ իրենց զավակները ակտիվ մասնակցեն զորակոչին», - հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Քոչարյանը։

Նա նշեց, թե պատերազմի ժամանակ անվտանգ տեղեր չեն լինում ու հրթիռները հասնում են ամեն տեղ։

«Այնտեղ չեն նայում թիկունքինն է, մեքենա է, բոլորը թիրախավորված են», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նշենք, որ հանձնաժողովում առաջարկվում է պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 28396անգամ
Վերջին լուրեր