04 / Ապրիլ / 2022 : 16-10

Սպասվում է անձրև, քամու ուժգնացում․ Եղանակը Հայաստանում

Եղանակի կանխատեսում ԱՊՐԻԼԻ 4-9-ը

Yelaket.am-ը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացավ, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 5-ին, 6-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ին սպասվում է անձրև։

Ապրիլի 4-6-ը, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:


Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ին առանձին շրաջններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև՝ ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4-6-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-8-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 22091անգամ
Վերջին լուրեր