05 / Ապրիլ / 2022 : 20-40

Հայելային հետքաշումը տարածքները խաղաղ ձեւով հանձնելու քաղաքականության մի մասն են կազմում. Տիգրան Աբրահամյան

Արցախի Փառուխ գյուղը, Քարագլուխ լեռնաշղթան Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով օկուպացվել են եւ բավական ծանր իրավիճակ են ստեղծել Արցախի կենսունակության համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Նիկոլ Փաշինյանի իրականացրած հայելային հետքաշման գաղափարի առաջին վատ պտուղները ցավոք դրսեւորվել են Արցախում: Դրա հետեւանքով Արցախում ապրող մեր հայրենակիցները բավականին ծանր անվտանգային իրավիճակի մեջ են:




Հայելային հետքաշմանը չէր վերաբերում նաեւ Արցախից, փաստացի վտանգի տակ է Սոթք-Խոզնավար հատվածը, ասել է, թե Գեղարքունիքը, Վայոց Ձորը, Սյունիքը, ինչպես նաեւ Երասխ բնակավայրը: Բոլոր նրանք, որոնք չեն պատկերացնում առաջնագիծը, սահմանամերձ բնակավայրերի առաձնահատկությունները, միայն նման մարդիկ կարող են նման առաջարկով առաջնորդվել:

Այս հայելային հետքաշման գաղափարը տարածքները խաղաղ ձեւով հանձնելու քաղաքականության մի մասն են կազմում: Սա պետք է կանխել, այլ տարբերակ չկա: Հայաստանը չունի այլընտրանք, քան ունենալու ժամանակից բանակ, տեխնոլոգիական բանակ»,-հայտարարեց Տիգրան Աբրահամյանը: նկատելով, որ այս իշխանությունը դրա փոխարեն բարձրացնում է դատախազության, ոստիկանության, քննչական մարմինների գումարները:

Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է վերահաս պատերազմի մասին, բայց 1,5 ամիս է արդեն Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակում չի անում. «Հայաստանում 1,5 տարի ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար չկա: Թե բանակում, թե բոլոր ոլորտներում բոլոր նշանակումներն արվում են ոչ թե փորձի, պրոֆեսիոնալիմի, մասնագիտական կարողությունների, այլ ներքաղաքական շահախնդրության եռւ կուսակցական տրամաբանության ներքո»:


Մանրամասները` տեսանյութում:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7738անգամ
Վերջին լուրեր