06 / Ապրիլ / 2022 : 13-24

Սպասվում է անձրև, ամպրոպ

Եղանակը հայաստանում ԱՊՐԻԼԻ 6-11-ը

Yelaket.am-ը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացավ, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 7-ին, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է անձրև:

Ապրիլի 8-ի գիշերը, 10-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 6-ին, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 7-ին, 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև ամպրոպ:



Ապրիլի 8-ի գիշերը, 10-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 6-ին, 8-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ին, 7-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13433անգամ
Վերջին լուրեր