07 / Ապրիլ / 2022 : 11-10

Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Եվրախորհրդարանի 43 պատգամավորներ նամակ են փոխանցել Միշելին ու Բորելին

Եվրախորհրդարանի պատգամավորներ Լուկաս Ֆուրլասի և Ֆրանսուա-Քսավյե Բելամիի նախաձեռնությամբ 43 Եվրապատգամավոր բոլոր գլխավոր քաղաքական խմբակցություններից նամակ են հղել Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելին և ԵՄ Բարձր Ներկայացուցիչ Ժոզեպ Բորրելլին՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ։

Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի «Ֆեյսբուք»-յան էջից:

Նշված է, որ Եվրապատգամավորները նամակում ահազանգել են Արցախում Ադրբեջանի կողմից բնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության մասին:

Նրանք ԵՄ գործադիր ղեկավարներին կոչ են անում օգտագործել Եվրամիության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը վերջ տա Արցախում իր ագրեսիվ քաղաքականությանը, անհապաղ հետ քաշի իր զինված ուժերը ելման դիրքեր և դադարեցնի ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնկաչության անվտանգությունն ու բարեկեցությունը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12176անգամ
Վերջին լուրեր