07 / Ապրիլ / 2022 : 16-13

ՀՀ տարածքներ կան, որ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որ գտնվում են ՀՀ վերահսկողության ներքո․ Փաշինյան


Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին. մինչև ապրիլի վերջ այս հարցով երկկողմ հանձնաժողով կստեղծվի:

Նա ասաց, որ այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ:

«ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո ու այս հարցերը պիտի լուծվեն բանակցությունների արդյունքներով, բնականաբար, դե յուրե հիմնավորված արձանագրունների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա: Սահմանազատման ու սահմանագծման աշխատանանքերին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ն, Եվրամիությունը ու այս ուղղությամբ պիտի առաջ շարժվենք», - ասաց Փաշինյանը:



Նրա խոսքով՝ ՀՀ դիրքորոշումն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի ու դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է. այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել ու փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ:

մանրամասները՝ տեսանյութում

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 41380անգամ
Վերջին լուրեր