07 / Ապրիլ / 2022 : 17-15

Ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են տեղումներ՝ անձրև, քամի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


Հանրապետության տարածքում`

Ապրիլի 7-ի ցերեկը, 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ին, 12-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 8-ի և 12-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 8-ին, 11-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ի ցերեկը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա։



Երևան քաղաքում՝

Ապրիլի 7-ի ցերեկը, 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ին, 12-ի կեսօրից հետո սպասվում է անձրև: Ապրիլի 8-ի և 12-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 8-ին, 11-12-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 36747անգամ
Վերջին լուրեր