08 / Ապրիլ / 2022 : 19-19

Ինքնասպանություն Երևանում. երիտասարդը Կիևյան կամրջից ցած է նետվել․ հայտնի է ինքնությունը

Այսօր՝ ապրիլի 8-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մինչ կսպասեին դատաբժշկի ժամանմանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները օպերատիվ տեղեկութուններով պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Կարեն Հ.-ն էր:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ամբողջությամբ shamshyan.com կայքում

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 77490անգամ
Վերջին լուրեր