09 / Ապրիլ / 2022 : 09-15
Այդպես չէ, դա Լավրովի ընկալումն է, Հայաստանի շահերից է բխում հարցականի տակ չդնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը. Էդուարդ Աղաջանյան
Բրյուսելի կարևոր հանդիպումից մեկ օր առաջ հակաիշխանական ուղերձներով հանրահավաք անելը պետության շահերից չի բխում, վարչապետի դիրքերը չի ամրացնում։ Հանրահավաքում հնչած մեղադրական ուղերձները սեղանի շուրջ վարչապետի դիրքերը չէին կարող ամրացնել։
Այս մասին «Առաջին ալիք»-ի Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Բացի այդ Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է նաև հայկական կողմի դիրքորոշմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ։
Ըստ նրա` կողմերից մեկից` Ռուսաստանից Հայաստանը դրական ազդակներ ունի, ինչի մասին անգամ անհրաժեշտ չի համարում խոսել.
«Ռուսաստանը պատրաստակամ է այդ ձևաչափով շարունակել աշխատանքները։ Նույն պատրաստակամությունը առանձին շփումներում ստացել ենք նաև Ֆրանսիայի և ԱՄՆ մեր գործընկերներից»,– ասաց նա։
Դիտարկմանը, թե Սերգեյ Լավրովն ասել է, որ Արևմուտքը չեղարկել է Մինսկի խմբի եռանախագահությունը, Էդուարդ Աղաջանյանն արձագանքել է․ «Դա Լավրովի ընկալումն է։ Ես վստահ եմ, որ այս լարված ֆոնին նման ընկալումներ հնարավոր են»։
Հարցին,թե արդյո՞ք նոր ձևաչափի անհրաժեշտություն չկա, Էդուարդ Աղաջանյանը միանշանակ բացառեց. «Հայաստանի շահերից է բխում որևէ կերպ հարցականի տակ չդնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը»։
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
12230անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...