11 / Ապրիլ / 2022 : 12-39

Տեսանյութ՝ որում երևում է Խոսրովի անտառի արքան՝ Նեոն

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել։

Խոսրովի անտառի արքան ՆԵՈՆ է՝ իր գահին հաստատված և հավատարիմ ընձառյուծը:

Նեոն Հայաստանում հանդիպող շուրջ 9 ընձառյուծներից մեկն է, որն արդեն 4 տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:
Ցավոք, այսօր ընձառյուծը վտանգված է, և յուրաքանչյուրիս պարտականությունն է նպաստել ու ստեղծել ապահով միջավայր այս գեղեցիկ կենդանու պահպանման համար:

2002 թվականից սկսած WWF Armenia-ն ՇՄՆ-ի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի հետ համատեղ աջակցում են ընձառյուծի պահպանության իրականացմանը:

Yelaket.am

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 16239անգամ
Վերջին լուրեր