ԱԱԾ մամուլի կենտրոնը հերքում է ԱԱԾ տնօրենի ազատման վերաբերյալ լուրերը
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի և մի խումբ աշխատակիցների կողմից ազատման դիմում գրելու վերաբերյալ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
«Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը»,- ընդգծեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Լրատվամիջոցներում ազատման դիմումների պատճառների վերաբերյալ լուրերում տարբեր հանգամանքներ էին նշվում։