Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Ապրիլ / 2022 : 11-05

«Մենք մեկնում ենք Արցախ»․ Սեյրան Օհանյանը Արցախի դրոշը փակցրեց ԱԺ ամբիոնին (տեսանյութ)

«Հայաստանի ու Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել՝ պայմանավորված միջազգային գլոբալ ճգնաժամով և Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ վարքագծով»,- այսօր՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները, մեր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը։ Անընդունելի ենք համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ Համոզված ենք, որ Հայաստանի օրվա իշխանություններն անկարող են լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ։ Վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանաթուրքական օրակարգով, կա սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը վտանգված է Արցախը»,- նշեց նա։

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին և քվեարկություններին․ մենք մեկնում ենք Արցախ և ՀՀ սահմանամերձ գյուղեր։ Որպես շարունակություն մեր հայրենակիցների հետ անմիջական շփման՝ լինելու ենք այնտեղ, որտեղ մեր երկրի առաջնահերթ օրակարգն է»,- ասաց Օհանյանը և ԱԺ ամբիոնին փակցրեց Արցախի դրոշը։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը նույնպես չի մասնակցելու քառօրյա նիստերին և մեկնելու է Արցախ։

Տեսանյութը՝ ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 33494անգամ
Վերջին լուրեր