12 / Ապրիլ / 2022 : 14-37

Ուշադրություն․ Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում կլինի քամու ուժգնացում․ հնարավոր է՝ կոտրվեն ծառեր, տանիքներ

Ուշադրություն
Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոններն ուժեղ քամիների դեպքում: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Եղանակը Հայաստանում ԱՊՐԻԼԻ 12-17-ը

Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 13-ի գիշերը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:


Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան 5-8մ/վ, ապրիլի 12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ, 13-ին` 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 20668անգամ
Վերջին լուրեր