13 / Ապրիլ / 2022 : 11-14

Չեմ ընդունել ու չեմ ընդունելու մեղադրանքները, թե հանձնել եմ հողեր, ինձ պետք է մեղադրել դրանք չհանձնելու մեջ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ներկայացնում է կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի մասին զեկույցը:

Իր խոսքում անդրադառնալով 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, Փաշինյանը հայտնեց՝ 44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է:

Նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ նույնականացվել ու հուղարկավորվել են 2021թ-ին.


«Գերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են հիմնական սիմվոլը ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ: Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ ու հիմա պատրաստվում եմ դա անել: Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու, այդպիսով նաև դավաճանության մեջ»,- հայտարարեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի նկատառմամբ իրեն պետք է մեղադրել հողերը չհանձնելու մեջ:
Անդրադառնալով այն շահարկումներին, թե ՀՀ-ն ձեռքերը լվացել է Արցախից, վարչապետ Փաշինյանն ասաց.«2020թ-ի նոյեմբերից մինչև 2021թ-ի ավարտը Կառավարությունն Արցախում իրականացրել է 136 մլրդ դրամի ծրագիր, իսկ 2020թ-ի բյուջեով՝ 144 մլրդ դրամի ֆինանսավորում են նախատեսել, այսքանից հետո մարդիկ կան, որոնց լեզուն պտտվում է ասել, թե Հայաստանն Արցախից ձեռքերը լվացել է: Հայաստանը նախկինում երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախից ինչպես հիմա»:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Ավելի մանրաման տեսանյութում
Դիտվել է 57671անգամ
Վերջին լուրեր