Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Ապրիլ / 2022 : 12-34

«Անսահման մեղավոր եմ ինձ զգում Աստծո առաջ». Փաշինյան

Եվ քանի որ խոստովանությունների ելույթ է ստացվում ու քանի որ ավագ շաբաթն է, պիտի նաև խոստովանեմ, որ անսահման մեղավոր եմ զգում նաև Աստծո առաջ, որ չկարողացա կյանքի կոչել նրա մեծագույն պատվիրաններից մեկը՝ «Երանի խաղաղարարներին, որովհետև Աստծո որդիներ պիտի կոչվեն»,-այսօր խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե Աստված և ժողովուրդը շատերի համար անսպասելի և անտրամաբանական որոշման են հանգել, որ 44-օրյա պատերազմից հետո ես պետք է շարունակեմ առաջնորդել երկիրը և ժողովրդին, ուրեմն այս ամենը ասելը և այս ամենի պատասխանատվությունը ստանձնելը իմ առաքելությունն է, իմ լուծը, եթե կուզեք՝ իմ խաչը, որը պիտի տանեմ: Եվ քանի որ խոստովանությունների ելույթ է ստացվում, ու քանի որ Ավագ շաբաթ է, պիտի նաև խոստովանեմ, որ անսահման մեղավոր եմ զգում նաև Աստծո առաջ, որ չկարողացա կյանքի կոչել նրա մեծագույն պատվիրաններից մեկը՝ Երանի խաղաղարարներին, որովհետև Աստծո որդիներ պիտի կոչվեն: Բայց, քավ լիցի, եկեք տուրք չտանք էմոցիաներին, որովհետև հիմա մեզ առավել քան երբևէ պետք է սթափ դատողություն, ռացիոնալ մոտեցում և իրատեսական գնահատական»,- ասաց Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում:

Այսօր խորհրդարանում Փաշինյանն անդրադարձավ վերջին շրջանի մի շարք իրադարձությունների, պայմանավորվածությունների և անելիքների:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 30809անգամ
Վերջին լուրեր