14 / Ապրիլ / 2022 : 12-49

Համարձակության համար շնորհակալություն եմ ուզում հայտնել պետական-քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին. Խաչատուր Սուքիասյան

Հայաստանն ամեն ինչ անելու է, որ խաղաղության օրակարգը իր տրամաբանական ավարտին հասցնի, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Համարձակության համար ես իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել պետական-քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին, որ երեկ իր ելույթում ՀՀ քաղաքացիներին ասաց այն ճշմարտությունը, որն ունեցել ենք», - ասաց նա:

Խաչատուր Սուքիասյանը հարց բարձրացրեց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ինչո՞ւ Ղարաբաղի խնդիրը չլուծեցին:

Սուքիասյանը իր խոսքում նշեց. «ՀՀ երկրորդ նախագահը, որը երկար ժամանակ եղել է Ղարաբաղի նախագահը, 10 տարի Հայաստանում ղեկավարել է, մի հարց է առաջանում՝ բա ինչո՞ւ Ղարաբաղի խնդիրրը չլուծեցիք:

3-րդ նախագահը 10 տարի ղեկավարել է ՀՀ-ն, հարց է առաջանում՝ դո՞ւք ինչու չլուծեցիք: Դուք եղել եք պաշտպանության նախարար, ինչու չգրավեցիք ամբողջ տարածաշրջանը, այսօր հանգիստ մնայինք:

Սա անընդունելի է ու ես, երբ նշեցի, որ պետք է համարձակություն ունենալ ու հասարակությանն ասել դառը ճշմարտությունը, դա նրա համար է, որ երբ դու ճշմարտությունը հասարակությանը ասում ես, հասարակությունը գիտակցում է ու սկսում է պաշտպանել տվյալ իշխանությանը»:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 33743անգամ
Վերջին լուրեր