14 / Ապրիլ / 2022 : 13-35

Այս մարդու դեմքը հիշեք. Նաիրա Զոհրաբյան

Այս պահին՝ Հայաստանի Միլի մեջլիսում. Հենց հիմա Հայաստանի խորհրդարանում հնչում են Ադրբեջանի Միլի մեջլիսի թեզեր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով խորհրդարանում ՔՊ-ականների հայտարարություններին:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս պահին՝ Հայաստանի Միլի մեջլիսում

Հենց հիմա Հայաստանի խորհրդարանում հնչում են Ադրբեջանի Միլի մեջլիսի թեզեր։

Ընդդիմությունը չկա՝ երեւի մի տեղ հերոսաբար դրոշակ են տնկում։

Այս մարդու դեմքը հիշեք։

Նա, երբ կլինի Արցախն ու Հայաստանը հանձնելու մեղավորների Նյուրեմբերգը, ինչ-որ մի տեղ ու ինչ-որ մի օր դա անպայման լինելու է, եթե սա ողջ լինի, սա լինելու է դատվողների թոփ տասնյակում։

Քիչ առաջ այս մարդը Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե 1996 թվականի գաղափարը, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա չունի՝ ճիշտ գաղափար չի եղել։




Եւ այսպես՝ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում ու դրա համար էր երկու օր առաջ սրանց արյունակից Իլհամ Ալիեւը հայտարարում՝ «Որքան շուտ արցախցիները հասկական, որ ապրելու են Ադրբեջանի դրոշի ներքո, այնքան լավ իրենց համար»։

Իսկ մենք եկեք տեսնենք էլ ինչ հայաթ կա՝ գնանք ու հերոսաբար բարձրացնենք Արցախի դրոշը»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը։

Կարդացեք առնչվող հրապարակումը՝ 1996-ին առաջ քաշվեց գաղափարը, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի. այսօր կարելի է ասել, որ դա ճիշտ չի եղել. ՔՊ-ական պատգամավոր

Տեսանյութը՝ ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 24443անգամ
Վերջին լուրեր