Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Ապրիլ / 2022 : 13-46

1996-ին Շուշիի հարցը սեղանին է եղել. Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում այսօր անդրադարձավ ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին:

«Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը երեք ժամանոց քննարկումից անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք և, որ ինքը փուլայինի ու փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել է ու բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ, միանշանակ, պետք է լուծվի փուլերով», - հայտարարեց վարչապետը:

Նա ասաց, թե Սերժ Սարգսյանն արձագանքել է միայն այս մեկ դրվագին, որովհետև այս դրվագի պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998 թվականի իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղի որևէ կարգավիճակի համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր:
Փաշինյանի խոսքով, բանակցություններում որեւէ կարգավորում չէր լինելու, մինչեւ Շուշիի հարցը չլուծվեր, որը 1996-ից եղել է բանակցային սեղանին. «Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու. ու ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր: հեքիաթներ են պատմում, թե Լաչինի միջանքը էսպես պետք է լիներ, այնպես պետք է լիներ: Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչ մի բան չկար: Դա հետո պետք է քննարկվեր: Եվ այդ փուլայինին հետո եւս մի փուլ է ավելացել՝ անվտանգության խորհրդի նիստում պետք է որոշվեր ԼՂ կարգավիճակը կամ ընթացիկ կարգավիճակը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ավելի մանրամասն տեսանյութում։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 47598անգամ
Վերջին լուրեր