14 / Ապրիլ / 2022 : 14-50

Մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց ու ինչքան մեզ մորթեն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, թե ճանապարհ են բացել, որ հայ ժողովրդին «մատաղացու գառան կարգավիճակից» դուրս բերեն:

«Ես այսօր ասում եմ՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, որովհետև մենք երկիր ենք, մենք ախոռ չենք, մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց ու ինչքան մեզ մորթեն ու ինչքան մեզ ներեն: Մենք պետություն ենք, մենք ազգ ենք, մենք ինքնիշխան ենք, այո, մենք հպարտ ենք, մենք արնածոր ենք, բայց մենք ունենք ինքնասիրություն ու թույլ չենք տա մեր իրավունքը խլել մեզնից», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը ստորև
Դիտվել է 18143անգամ
Վերջին լուրեր