15 / Ապրիլ / 2022 : 19-02

Քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել Հայաստանում

Ապրիլի 15-ին, տեղական ժամանակով ժամը 17:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:02-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.51⁰ և արևելյան երկայնության 46.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան` Զաքաթալա քաղաքից 31 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոթի, Բերդավան և Կողբ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 17818անգամ
Վերջին լուրեր