16 / Ապրիլ / 2022 : 13-07


Շիրակի մարզպետի եղբայրը վայր է դրել Գյումրու ավագանու մանդատը, հարսն էլ ազատվել է քաղաքապետարանում զբաղեցրած պաշտոնից

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը դադարեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունն ու վայր է դրել Գյումրու ավագանու անդամի մանդատը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Նա նաեւ հրապարակել է Սուրեն Պապիկյանին և Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին ուղղված իր դիմումները:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր կինը՝ Անի Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ 2022թ-ի ապրիլի 15-ից սեփական դիմումի համաձայն այլևս չեմ զբաղեցնում Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի Ժ/Պ պաշտոնը»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 22406անգամ
Վերջին լուրեր