Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Ապրիլ / 2022 : 13-14

«5165»-ը դադարեցնում է իր գործունեությունն ու համախմբվում Փաշինյանին հեռացնելու գաղափարի շուրջ. Կարին Տոնոյան

Այսօրվանից «5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը և համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանը այս ճգնաժամից փրկելու գաղափարի շուրջ։ Այս մասին Ազատության հրապարակում իր ելույթում հայտարարեց «5165» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը։

«Կոչ եմ անում միավորվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանն այս ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ:

Այսօր ձեզ ներկայացնելու ենք, թե ինչու պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանը, ինչ գործողություններ ենք մենք անելու, որպեսզի հեռացնենք նրան և ինչ է լինելու դրանից հետո։ Սա խմբային պայքար չէ, սա վեր է բոլոր խմբային և անձնային շահերից, մենք պայքարի ենք դուրս գալիս հանուն Արցախի և հայրենիքի։ Մի՛ անձնավորեք այս պայքարը, այս հրապարակում յուրաքանչյուրդ ունեք ձեր տեղը, հայրենիքիդ առաջ յուրաքանչյուրդ ունեք ձեր պարտականությունը»,- ասաց Տոնոյանը։

Տեսանյութը՝ ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 23071անգամ
Վերջին լուրեր