20 / Ապրիլ / 2022 : 19-59

Կառավարությունը խմբագրել է Փաշինյան–Վոլոդին հանդիպման մասին լուրը, հանվել է «վերջնական» բառը (լուսանկարներ)

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը խմբագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման մասին հաղորդագրությունը, հայտնում է News.am-ը:

Նախնական տարբերակում ասվում էր, որ ««Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ»:

Սակայն խմբագրված տարբերակում հանվել է «վերջնական» բառը, իսկ անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ մասերը խմբագրվել են հետևյալ կերպ՝ ««Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված Լեռնային Ղարաբաղի անվտանգության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ»:

Սկզբնական տարբերակը

Խմբագրված տարբերակը
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 23988անգամ
Վերջին լուրեր