21 / Ապրիլ / 2022 : 20-10
Թուրքիան և Ադրբեջանը հակահայկական ծրագրեր են իրականացնում, դրանց ադեկվատ չարձագանքելը նշանակում է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը. Արմեն Ռուստամյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները մասնակցել են Ազատության հրապարակում ընթացող հանրային քննարկումներին: Նրանք մասնավորապես անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խորհրդարանական լսումներ անցկացնելու իրենց առաջարկն իշխանությունների կողմից մերժելուն:
«Այն պատճառաբանությունը, որը նրանք են բերում, ծիծաղելի է, որ տեխնիկական պատճառներով չեն կարող կազմակերպել լսումները։ Լսումների կազմակերպումը պարտավորություն է, որը պետք է իրականացվի։ Այն, ինչն իրենք են անում, Սահմանադրության, օրենքների խախտում է։ Այսինքն, նրանք ասում են՝ տեխնիկական պատճառներով խախտում են Սահմանադրությունն ու օրենքները»,- ասաց Արմեն Ռուստամյանը։
Նա ընդգծեց, որ Թուրքիան և Ադրբեջանը հակահայկական ծրագրեր են իրականացնում, դրանք պետք է արձագանքի արժանանան։
«Դրանց ադեկվատ չարձագանքելը, չգծելն այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ ՀՀ-ն չի պատրաստվում որևէ զիջում անցկացնել, նշանակում է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։ Ապօրինի արգելափակելով, խոչընդոտելով լսումները՝ նրանք ևս մեկ անգամ ընդգծեցին, որ մեր մտահոգությունները, որ այս իշխանություններն իրենց քայլերով, ըստ էության, եկել են սպասարկելու թուրք-ադրբեջանական շահերը, ևս մեկ անգամ է արձանագրվում»,- ասաց Ռուստամյանը։
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
6501անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...