22 / Ապրիլ / 2022 : 12-15
Մեր պայքարը թափ է հավաքում, իսկ ԱԱԾ տնօրենի կողմից ինձ հետ կապ հաստատելու կամ գալու առաջարկ չի եղել․ Արթուր Վանեցյան
Գիշերն անցել է նորմալ, մեզ հետ Ազատության հրապարակում բազմաթիվ քաղաքացիներ են մնացել, հայտնել իրենց առաջկությունը։
Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Հարցին, թե ոստիկաությունը երեկ բանակցություններից հետո թույլ տվեց վրան տեղադրել միայն երիտասարդների համար, ովքեր հացադուլ են հայտարարել, իսկ Վանեցյանի համար թույլ չի տալիս վրան տեղադրել, ո՞րն է խնդիրը, Արթուր Վանեցյանը պատասխանեց․«Ոստիկանությանը պետք է ուղղել այդ հարցրեը, բայց չեմ կարծում, ո դա ոստիկանության որոշումն է, այլ քաղաքական իշխանության որոշումն է։ Նրանք տեսնելով, որ Ազատության հրապարակում մեկնարկած շարժումը ոչ թե օր օրի, այլ ժամ ժամի թափ է հավաքում, փորձում են որևէ կերպ կասեցնել շարժման ընթացքը, բայց ես համոզված եմ, որ չի հաջողվելու։ Ես այստեղ եկա միայնակ, հիմա Ազատության հրապարակը բազմամարդ է, տարբեր քաղաքական հայացներքի ու նախասիրությունների տեր մարդիկ են գալիս այստեղ»։
Հարցին, թե ԱԱԾ նախկին փոխտնօրեն Միքայել Համբարձումյանը նշել է, որ Արթուր Վանեցյանը երկրի անվտանգային հարցրեին վերաբերող խնդիրներ է բարձրաձայնում և ԱԱԾ տնօրենը պետք է այցելի նրան, հանդիպման առաջարկ կամ այց եղե՞լ է, Արթուր Վանեցյանն ասաց․« Ճիշտ է նշում Միքայել Համբարձումյանը, որ անվտանգային հարցեր են, բայց ԱԱԾ գործող տնօրենի՝ իմ հետ կապ հաստատելու, կամ գալու որևէ առաջարկ չի եղել»։
Արթուր Վանեցյանը ևս մեկ անգամ նշեց, որ Ազատութան հրապարակում պայքար է հանուն հայրենիքի, և կոչ արեց գնալ Ազատության հրապարակ։
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
12966անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...