23 / Ապրիլ / 2022 : 14-46

Հերթական վանդալիզմը Երևանում․ սրբապիղծը կամ սրբապիղծները կոտրել են Հիսուս Քրիստոսի բազալտե քանդակը․ թողել են գրառում (լուսանկար)

Այսօր, ապրիլի 23-ին, հերթական վանդալիզմն է տեղի ունեցել։ Ստահակը կամ ստահակները դարձյալ կոտրել են Դավիթ Բեկի փողոցում, Սուրբ Հարություն եկեղեցի տանող մուտքի կամարին տեղադրված Հիսուս Քրիստոսի բազալտե արձանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղը կամ ճիվաղները կոտրել են արձանի ոտքերը, վնասվել ձեռքերը, գլխի հատվածը։

Չարագործները թողել են նաև գրառում։

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Սա առաջին դեպքը չէ, որ ճիվաղները իրենց սև գործն են անում։ Նախորդ դեպքը դեռ չբացահայտված, քաղաքացիներն իրենց ուժերով նորն էին տեղադրել ու այսօր ականատես են եղել հերթական վանդալիզմին։

Հավաքվածները հուսով են, որ գոնե այս դեպքում ոստիկանությունը կհայտնաբերի ստահակին կամ ստահակներին։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Կարդացեք նաև առնչվող հրապարակումները՝

Թուխ Մանուկ եկեղեցու բակում տեղադրված Քրիստոսի արձանը վանդալիզմի է ենթարկվել (լուսանկարներ)

Վանդալիզմ՝ Երևանում. գողացել են Կոմիտաս վարդապետի դիմաքանդակը (լուսանկարներ)




Դիտվել է 59102անգամ
Վերջին լուրեր