Ինչպես Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին. Ազգային ժողովում կրքերը խիստ լարված են

Րոպեներ առաջ Ազգային ժողովում ծեծկռտուք տեղի ունեցավ: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը տեղից ինչ-որ բան ասաց:
«Պարոն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար»,-ասաց Մարուքյանը:
Միքայելյանը տեղից կրկին ինչ-որ բան ասաց:
«Ինչը կցխես»,-հարցրեց Մարուքյանն ու շարժվեց դեպի Միքայելյանը:
Սասուն Միքայելյանն իր հերթին շարժվեց դեպքի Մարուքյանն ու հարվածներ հասցրեց նրան:
Մի քանի վայրկյանում ամբողջ Ազգային ժողովը խառնվեց իրար, ծեծկռտուքը շարունակվեց մի քանի րոպե:


