Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Ապրիլ / 2022 : 19-33

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին` Վիեննայում, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունները դրական էին գնահատել այդ հանդիպումը։ Հանդիպման փաստը ողջունել էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն։ Կողմերի միջև երկորդ հանդիպումը կայացել էր փետրվարի 24-ին` Վիեննայում։

Նշենք, որ Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը` Սերդար Քըլըչը:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5522անգամ
Վերջին լուրեր