29 / Ապրիլ / 2022 : 16-25

Նման հանդիպման մասին տեղեկատվություն առկա չէ. ԱԳՆ խոսնակն արձագանքել է Բրյուսելում հանդիպման մասին Ալիևի հայտարարությանը


Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին Ալիևի հայտարարությանը:


«Բրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն առկա չէ»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է Վահան Հունանյանը:
Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր՝ ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մայիսին Բրյուսելում։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 4870անգամ
Վերջին լուրեր