29 / Ապրիլ / 2022 : 17-34

Երևանում վերամբարձ կռունկը կողաշրջվել է, վարորդի դին հայտնաբերվել է դրսում, վնասվել է մոտ 15 շիրմաքար

Ողբերգական դեպք՝ Երևանում. վերամբարձ կռունկը Թոխմախի գերեզմանների մոտ կողաշրջվել է, վարորդի դին հայտնաբերվել է դրսում, վնասվել են մոտ 15 շիրմաքարեր։

Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ «Դոմուս» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վերամբարձ կռունկը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է, իսկ ընկնելու հետևանքով մի քանի գերեզմաններ վնասվել են, այդ թվում՝ կոտրվել են մոտ 15 շիրմաքարեր։

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ցավոք, վարորդը արդեն մահացած է եղել, ինչը արձանագրվել է բժիշկների կողմից։

Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, ինչպես նաև հանգուցյալների վնասված գերեզմանների հարազատների ինքնությունը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 64260անգամ
Վերջին լուրեր