30 / Ապրիլ / 2022 : 12-47

Մեկնարկել է համապետական շաբաթօրյակը

Համապետական շաբաթօրյակը մեկնարկել է։ ՏԿԵ նախարարության աշխատակիցները մաքրում են Հրազդանի կիրճի տարածքը։ Yelaket.am-ը տեղեկացավ նախարարության ֆեյսբուքյան էջից։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները մասնակցում են համապետական շաբաթօրյակին՝ մաքրելով Հրազդանի կիրճի մի հատվածը։

Շաբաթօրյակին մասնակցում են նաև ճանապարհաշինական կազմակերպությունները։




ՀՀ կառավարության ապրիլի 28-ի նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել էր ապրիլի 30-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին՝ շեշտելով, որ կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվածությունը նման միջոցառմանը։

Հավաքվող աղբը, նախապես պլանավորված կերպով, կտեղափոխվի բացառապես աղբավայրեր։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8379անգամ
Վերջին լուրեր