Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Մայիս / 2022 : 17-18

Քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել Հայաստանում

Երկրաշարժ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Սույն թվականի մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 16:50-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը 12:50-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սիզավետ և Սարագյուղ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Նշենք, որ ավելի վաղ ԱԻՆ հայտնել էր Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք երկու երկրաշաժերի մասին, որը ներկայացնում ենք ստորև։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք

Մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 07:29-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 03:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ջրափի և Սարագյուղ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք

Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 23:35-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 19:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 14 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում՝ 3-4 բալ, ինչպես նաև Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 59006անգամ
Վերջին լուրեր