03 / Մայիս / 2022 : 15-12

Երևան -Սևան ավտոճանապարհը բացվել է, բերման է ենթարկվել 8 քաղաքացի. Ոստիկանություն

Այս պահին Երևան -Սևան ավտոճանապարհին երթևեկությունը վերականգնված է։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

Ակցիայի մասնակիցներից 8 անձ բերվել է ոստիկանությունը Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ( ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի դուրս ելած քաղաքացիները երկկողմանի փակել էին Սևան-Երևան մայրուղին։

Նշենք նաև, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6554անգամ
Վերջին լուրեր