04 / Մայիս / 2022 : 12-31

Կոչ եմ անում ԱԱԾ-ին հավաքագրել բերման ենթարկված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՊՆ-ին. Անդրանիկ Քոչարյան

Այս օրերին ՀՀ ոստիկանությունը պարբերաբար փողոցից բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով։

Հավելեմ, որ շուտով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա այս թեմայով աշխատանքային քննարկում»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեքայստե՛ղ։
Դիտվել է 52232անգամ
Վերջին լուրեր