04 / Մայիս / 2022 : 17-46

Փաշինյան․ «Հիմա շատ կարևոր բացահայտում եմ անելու»․ ընդդիմությունը բոյկոտեց նիստը

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ասաց, որ հրապարակում հավաքված ժողովրդի կողմից գործուղվել են ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հանրային պահանջը։

Նա ընթերցեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հայտարարությունը։

Նիկոլ Փաշինյանն ասաց․«Շատ կարևոր բացահայտում եմ անելու հիմա»։

Նիկոլ Փաշինյանի խոսքից հետո ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը, նշելով, որ չեն ուզում լսել։

Հայտարարվեց ընդմիջում։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 25139անգամ
Վերջին լուրեր