Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Մայիս / 2020 : 14-33

Էդմոն Մարուքյանը հարվածից վնասվածք է ստացել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարվածից վնասվածք է ստացել: Այս մասին այսօր Hraparak.am-ի հետ զրույցում ասաց նույն խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նա ասաց, որ Մարուքյանի դեմքին են հարվածել:

Զրույցին մասնակից ԼՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Գևորգ Գորիսյանն էլ իր կողմից հավելեց, որ եթե տուժելուց ենք խոսում, ապա այս ամենի արդյունքում ամենաշատ տուժել է մեր երկիրը, տուժել է ժողովրդավարությունը, տուժել է քաղաքական երկխոսություն վարելու մակարդակը:

 Hraparak.am-ի դիտարկմանը, թե նախկինում՝ Սերժի ժամանակ, ինչպես ասում են, իրենք իշխող մեծամասնության հնետ նման մենամարտերի մեջ չէին մտնում, այս իշխանությունների հետ ինչո՞ւ չի ստացվում աշխատել, Գորգիսյանն ասաց. «Քաղաքական հասունության հարց է, ինձ թվում է, երբ չի կարելի քաղաքական ելույթներն ընկալել անձնական ինչ-որ բան և նման կերպ արձագանքել: Մարդիկ ուղղակի չեն հասկանում՝ ինչ է քաղաքականությունը, քաղաքական բանավեճը»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան խորհրդարանի դահլիճում, նիստի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի միջև: Միքայելյանին դուր չեկավ Մարուքյանի ելույթը, տեղից ռեպլիկ բաց թողեց, հետո մոտեցավ ամբիոնի մոտ ելույթ ունեցող Մարուքյանին և հարվածեց նրա դեմքին: Դրանից հետո սկսվեց ծեծկռտուք երկու խմբակցությունների պատգամավորների միջև:

Դիտվել է 57454անգամ
Վերջին լուրեր