Էդմոն Մարուքյանի ելույթից հետո ԼՀ խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը

Միջադեպից անցել է 3 ժամ և ավել, սակայն մենք որևէ արձագանք չտեսանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին: Ես կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակված արժեքները։ Կարծում եմ, որ ՀՀ պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այսքան ժամանակ խմբակցության ղեկավարին հետևից կամ կողքից չեն խփել:
Մարուքյանն ասաց, որ տեղի ունեցածը քաղաքական է ու պետք է ունենա քաղաքական գնահատական. «Մենք քաղաքական գնահատական ենք ակնկալում իշխող ուժից, Հայաստանի քաղաքական և հասարակական կազմակերպություններից: Սակայն միջադեպը նաև հետևանքներ պետք է ունենա՝ քաղաքական հետևանքներ:
Այն, ինչ տեղի է ունեցել, մեծ հաշվով, մեր խնդիրն էլ է, սակայն ավելի շատ հեղափոխության առաջնորդի խնդիրն է:
Մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը:
Ապագայում՝ կապված քաղաքական գնահատականներից և հետևանքներից, կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները, կհասկանանք, թե ինչպես ենք ապագայում աշխատելու այս խորհրդարանում»: