Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մայիս / 2022 : 20-10

Վրանում մահացած տղամարդը ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ․ Չշահարկել դժբախտ դեպքը․ Ոստիկանություն

Լրատվամիջոցներից մեկը անդրադարձել է այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած դժբախտ դեպքին՝ նշելով, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր է ունեցել ոստիկանների հետ: Հայտնում ենք, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և ակցիաների օրերին բերման չի ենթարկվել ոստիկանության որևէ բաժին: Կոչ ենք անում տեղի ունեցած դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա։

Yelaket.am-ըայս մասին տեղեկացավ ՀՀ Ոստիկանությունից։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Ոստիկանությունը մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է։

Մայիսի 5-ին, ժամը 13․25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց տեղափոխված 1981 թ․ ծնված Արթուր Ս.-ն վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նախապատրաստվում են նյութեր։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 42565անգամ
Վերջին լուրեր