08 / Մայիս / 2020 : 15-16

Խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցցացներում սպառնում են բռնաբարել․ Նիկոլ Փաշինյան

Ես դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով: Բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև բարոյական, հոգեբանական, և պետք է ուղիղ ընդգծել, որ արդեն 2 տարի հեղափոխական թիմը, այդ թվում նաև խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը հետևողականորեն ու շարունակաբար ենթարկվում է բարոյական ու հոգեբանական բռնությունների:

Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցցացներում սպառնում են բռնաբարել: Նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավորների վերաբերյալ: Այս ամենն ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը, ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջև վստահությունը: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ ԼՀ խմբակցության ղեկավարն ինձ հրավիրել է սուրճ խմելու, ընդունել եմ հրավերը, իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում, ուղիղ ասել եմ, որ մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ նա ու նրա գործունեությունն այդ ողջ հոգեբանական, բարոյական բռնությունները և ի վերջո ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի մի անբաժան մասն են:

Ես այսօր դիտելով առավոտյան տեղի ունեցածի տեսագրությունը, մի պարզ հարց եմ տալիս. Միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել ամբիոնից դուրս: Իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողն այնտեղ կանգնած: Երբ նա ամբիոնից իջնում էր ու արագությամբ ընթանում դեպի Սասուն Միքայելյանը, ինչո՞ւ էր գնում, քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ: Որտեղի՞ց վստահությունը, որ նա ուղղակի դուրս չէր գալու այս դահլիճից:

Տեղի ունեցածն այլ կերպ, քան սադրանք, ես չեմ կարող անվանել, մանավանդ տեսագրությունը մի քանի անգամ տեսնելուց հետո: Բայց ես դատապարտում եմ նաև այն, որ մենք տրվում ենք սադրանքին: Ես իմ եղբորը, ընկերոջս դատապարտում եմ, որովհետև մենք իրավունք չունենք տրվել սադրանքների»:

Դիտվել է 16419անգամ
Վերջին լուրեր