Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Մայիս / 2022 : 16-08

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրերի մասին․ Վարչապետի աշխատակազմ (տեսանյութ)

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը անդրադարձել է ընդդիմադիրների այն պնդումներին, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հրաժարական տալ: Չախոյանը հերքել է շրջանառվող լուրերը՝ շեշտելով, որ ՀՀ քաղաքացին ընդամենը մեկ տարի առաջ է կատարել իր ընտրությունը։

«Վարչապետի հրաժարականի մասին կեղծ լուրեր տարածողներն ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի։

ՀՀ քաղաքացին ընդամենը մեկ տարի առաջ է կատարել իր ընտրությունը։

Երևանի փողոցներում Արցախը փրկողները յուրայիններին ոգևորելու համար հերթական ստեր են տարածում։ Հասկանում եմ որ մաշվել եք, որ գնալով ավելի սակավաթիվ եք դառնում, բայց նման ստերով ու փոքրիկ չարաճճիություններով է՛լ ավելի եք հիասթափեցնելու ձեր իսկ կողմնակիցներին։

Օրերի հարց է, ձեր կողմնակիցները հիասթափվելու են հենց ձեզնից, որովհետև ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։

Հ. Գ․ Էս երկիրը որբի գլուխ չէ, որ ամեն տարի հրաժարական ու արտահերթ ընտրություն պահանջեք»,- գրել է Չախոյանը:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 326533անգամ
Վերջին լուրեր