06 / Մայիս / 2022 : 18-46

«Եթե դու էդքան խորաթափանց էիր, որ հասկանում էիր, որ Արցախը ի վերջո մնալու է ադրբեջանի կազմում, ինչի՞ էիր ամբողջ Հայ ազգի առաջ 88-90-ին քեզ կոտորում»․ ՀՅԴ անդամը՝ Տեր-Պետրոսյանին

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սրան ընդամենը մի քանի հարց ունեմ տալու, որպես 88-ի սերնդի ներկայացուցիչ. եթե դու էդքան խորաթափանց էիր, որ հասկանում էիր, որ Արցախը ի վերջո մնալու է ադրբեջանի կազմում, ինչի՞ էիր ամբողջ Հայ ազգի առաջ 88-90ին քեզ կոտորում, վանկարկում միլիոնների հետ՝
«Ղարաբաղը մե՛րն է», դրանով, քո այս համոզմունքին հակառակ, երկիրը տանում «անիմաստ», քո ցանկություններին ու պատկերացումներին հակառակ ՀԱՂԹԱԿԱՆ պատերազմի, որտեղ զոհվեցին առնվազն 7000 նվիրյալներ։


Ինչի՞ ընտրվեցիր նախագահ, եթե չէիր տեսնում Արցախում հաղթելու ու ՄԻԱՑՈւՄ-ը իրական դարձնելու ճանապարհը, ու դիվական ուղեղիդ ծալքերում փայփայում էիր մի օր «արցախցին պետք է անվտանգ ապրի իր հողի վրա, թեկուզ ադրբեջանի կազմում» թեզը բարձրաձայնելու փափագը։ Տեսնելով, որ քեզնից հետո ոչ երկիրը փլվեց, ոչ էլ պատերազմ սկսվեց, ընդհակառակը՝ երկիրը սկսեց զարգանալ ու ուժեղանալ, ինչի՞ 10 տարի սև տանդ տափ անելուց հետո էլի դուրս սողացիր, հասարակության մեջ ատելություն ու թշնամանք սերմանելու համար։

Եվ վերջապես հիմա, երբ բոլորի համար ակնհայտա, որ հոգեզավակդ ճիվաղ ու դավաճանա, ինչի՞ ես իրենից հեռու մնալու համար անօգուտ գալարվում, բայց հենց զգում ես, որ նիկոլին սիկոլ անելու հեռանկարը խիստ իրականա դառնում, գլխապատառ քցվում ես իրեն փրկելու։

Էսքանից հետո կարծում ես որևէ նորմալ, ուղեղ ունեցող մարդ կարողա հավատա՞, որ դու նիկոլ չես, կամ նիկոլը լևոն չի»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 71798անգամ
Վերջին լուրեր