Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Մայիս / 2020 : 16-04

Այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և իմ ամենամեծ պարտությունը. Նիկոլ Փաշինյան

Այո, ՀՀ-ում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի եւ նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից. սա է ճշմարտությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առավոտյան ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Քրեական օրենսգրքով կաշառքը համարվում է հանցագործություն, բայց կաշառքի սադրանքը նույնպիսի հանցագործություն է, ինչ դրա հետեւանքները: Այո, ես դատապարտում եմ մեզ, ես դատապարտում եմ ինձ եւ այսօր տեղի ունեցածը  համարում եմ մեր եւ իմ ամենամեծ պարտությունը, որ ունեցել ենք հեղափոխությունից հետո: Բայց սա թող որեւէ մեկին հուսավառ չանի, որովհետեւ ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս, ու տեսել քմծիծաղը ստի, այսօր էլ տեսնում ենք դա, բայց իմ կամքը ամուր է քարից էլ, իմ հոգին հանձնվել չգիտի»,-ասաց Փաշինյանը:

Դիտվել է 30163անգամ
Վերջին լուրեր