Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Մայիս / 2022 : 14-25

Ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակը առաջիկա օրերին

Եղանակը Հայաստանում․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


Հանրապետության տարածքում`

Մայիսի 9-ի ցերեկը, 10-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Երևան քաղաքում՝

Մայիսի 9-ի երեկոյան ժամերին, 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 11-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտեք նաև՝ Անցած գիշեր Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Դիտվել է 56451անգամ
Վերջին լուրեր