Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Մայիս / 2020 : 16-20

«Նայեք ելույթները, թե ոնց է խոսել այս ամբիոնից Էդմոն Մարուքյանը՝ Հովիկ Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի հետ»․ Փաշինյան

Շատ կենսական հարց է լուծվում այսօր, այսօր հոգեբանական բռնության է ենթարկվում ոչ միայն իշխող մեծամասնությունը, այելեւ հանրությունը, որովհետեւ նրանք մեզ ուզում են դնել ընտրության առջեւ՝ կամ մենք պետք է դառնանք պադյեզդներում ծեծողներ, կամ մեր թիմակիցները պետք է վախենան պադյեզդներ մտնելուց: Թույլ չենք տա:  

Այո, այդ պադյեզդներում ձեզ ասֆալտներին կպառկացնենք: Դուք չունեք հնարավորություն ՀՀ ժողովրդից վերցնել այն իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին: Ես հարյուր անգամ ասել եմ՝ գնացեք նայեք ելույթները, տեսեք, թե ոնց է խոսել Էդմոն Մարուքյանը Հովիկ Աբրահամյանի հետ այս ամբիոնից, ոնց է խոսել Սերժ Սարգսյանի հետ այս ամբիոնից: Եվ տեսեք, թե ոնց են նրանք խոսում ժողովրդի լեգիտիմությունն ունեցող այսօրվա մեծամասնության հետ՝ ասելով՝ մի քանի վայրկայն անդրադառնալու եմ բայց ափսոսում եմ այդ մի քանի վայրկյանը»,-ընդգծեց վարչապետը:

«Բռնությունը մեր իրականության մեջ տեղ չունի եւ այդ միջադեպը այլեւս երբեք չպետք է կրկնվի»,-հավելեց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ հեղափոխության ժամանակ իրենց կողմից որեւէ ռնության դեպք չի եղել, միակ դեպքը եղել է այն, որ Սասուն Միքայելյանը պլաստիկե շիշը նետել է դեպի տխրահռչակ Լեւոն Երանոսյանը:

«Այսօր մենք պարտվեցինք, ես դատապարտում եմ Սասուն Միքայելյանին, ինձ, մեզ, դատապարտում եմ ծառայության ՀՀ ժողովրդին, Արցֆախի ժողովրդին եւ այն արժեքներին, որոնք դարձել են 2018-ի թավշյա հեղափոխության լոկոմոտիվ, տանող ուժ»:

Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադառնալով առավոտյան ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին։

Դիտվել է 44790անգամ
Վերջին լուրեր