10 / Մայիս / 2022 : 09-23

Գեղարքունիքի Սևան և Գավառ քաղաքներում ձյուն է տեղում. Գորիսում մառախուղ է

Yelaket.am-ը Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացավ, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

ԱԻՆ-ից հայտնում են, որ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։

Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6399անգամ
Վերջին լուրեր