10 / Մայիս / 2022 : 15-30

Երբ կդադարեն անձրևները․ եղանակը առաջիկա օրերին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 10-ի ցերեկը, 11-ին առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։




Երևան քաղաքում՝

Մայիսի 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 40242անգամ
Վերջին լուրեր