Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Մայիս / 2022 : 18-47

Այսօրվա ընթացքում արձանագրված բռնության կադրերը. դատապարտելի է... Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Այսօրվա ընթացքում արձանագրված բռնության կադրերը. դատապարտելի է...

Հիշեցնում եմ կրկին, որ ոստիկանության հիմնարար նպատակը պիտի լինի մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու արժանապատվության, անհատի հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքը։

Դուք իրավունք չունեք ոտնահարել ՀՀ քաղաքացու ազատ արտահայտվելու իրավունքը, դուք նրա իրավունքների առաջին պաշտպանն եք։
Հավատարիմ մնացե՛ք ձեր կոչմանը։

Հ.Գ. Բռնության բոլոր դրվագները ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազին՝ ոստիկանական գործողությունների իրավաչափությանը քրեաիրավական գնահատական տալու եւ միջազգային իրավասու կառույցներին՝ ժողովրդավարությունը որպես բրենդ մատուցող իշխանությունների գործելաոճին ծանոթացնելու եւ համապատասխան արձագանքի համար»:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 22962անգամ
Վերջին լուրեր